Միջազգային 

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

 

Ճապոնիայի կառավարությունն իր ամբողջ կազմով հրաժարական է տվել վարչապետ Սինձո Աբեի պահանջով: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ նա անձամբ նախարարներից հավաքել է համապատասխան հրաժարականի դիմումները արտահերթ նիստի ժամանակ:

Սպասվում է, որ վարչապետը կառավարության կազմում կփոխի 11 նախարարների, այդ թվում նաև ռազմական, իրավական և տնտեսական վարչությունների ղեկավարների:

Նոր կառավարության կազմի մեջ, ամենայն հավանականությամբ, կմտնեն առնվազն 5 կանայք: Նշվում է նաև, որ դա վարչապետ՝ Սինձո Աբեի սեփական նախաձեռնությունն է, որն ուղղված է երկրի քաղաքական և տնտեսական կյանքում կանանց դերի ակտիվացմանը:

Նույն շարքից