Միջազգային 

Աֆրիկյան երկրները քննարկում են հակաահաբեկչական հիմնադրամ ստեղծելու հարցը

Քենիայի մայրաքաղաքում անցկացվող Աֆրիկայում ահաբեկչության և ծայրահեղականության հակազդմանը նվիրված գագաթաժողովի ժամանակ առաջարկվել է հատուկ հակաահաբեկչական հիմնադրամ ստեղծել, գրում է vz.ru-ն:

 

Մասնակիցներն ընդգծել են աֆրիկյան երկրների սերտ համագործակցության կարևորությունն ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ ահաբեկչական խմբավորումների և շարժումների գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում: 

 

Քենիայի նախագահ Ուհուրու Կենիատան հայտարարել է, որ պետք է միասին դիմակայել սպառնալիքներին, մասնավորապես՝ Նիգերիայում գործող «Աշ- Շաբաբ» և Սոմալիում գործող «Բոկո Հարամ» խմբավորումներից եկող: Նրա խոսքով՝ Աֆրիկայում ահաբեկչական խմբերը հզորացել են թե՛ թվաքանակով և թե՛ որակով:

 

Նույն շարքից