«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցում տեսագրություն են տեղադրել, որտեղ սպառնում են պատերազմ սկսել Կովկասում եւ Չեչնիայում, հաղորդում է «Ալ Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը:
Տեսագրության մեջ զինյալներից մեկը խոսում է կործանիչի խցիկից՝ սիրիական Ռաքա նահանգի ռազմական օդանավակայանի տարածքում: Մասնավորապես հայտարարում է, որ զինյալները մտադիր են «ազատագրել Չեչնիան եւ Կովկասը «Ալլահի ողորմությամբ»: Տեսագրությունը ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, զինյալները Սիրիայի նախագահի Բաշար Ասադին սպառնացել են օդային պատերազմ սկսել: