Վրաստանը, Ֆինլանդիան, Ավստրալիան, Շվեդիան և Հորդանանը ՆԱՏՕ-ի՝ Ուելսում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունենալիք գագաթնաժողովի ժամանակ նոր կարգավիճակ կստանան դաշինքի հետ իրենց հարաբերություններում: Այս մասին հայտնում է շվեդական Svenska Dagbladet թերթը:
Այս երկրները «ոսկե քարտ» (gold card) կստանան, և կդիտվեն որպես «թիվ 1 գործընկեր» (partner no 1), ինչը նշանակում է ամենաբարձր դիրքը առանց ՆԱՏՕ-ին փաստացի անդամագրման, կամ «համագործակցության աճող հնարավորություններ», նշում է պարբերականը:
Ըստ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում պարբերականի ստացած տեղեկության՝ նոր կարգավիճակը 5 երկրների համար դուռ կբացի դեպի կապերի ակտիվացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հետախուզական տվյալների հավաքագրումը, մասնակցությունը զորավարժությունների ծրագրմանը և այլն: