Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպմանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեծ հաղթանակի կապակցությամբ, որ նա տարել է Թուրքիայում նախագահական ընտրություններում, գրում է Trend-ը:
Ալիևը նշել է, որ այդ հաղթանակը ևս մեկ անգամ ցույց է տալիս վերջին տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարած հաղթանակը, որը բարձր է գնահատել թուրք ժողովուրդը:
«Մենք շատ ուրախ ենք, որ երդմնակալության արարողությունից հետո ժամանել եք պաշտոնական այցով Ադրբեջան: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական, ընկերական հարաբերություններ են, և այդ կապերը գտնվում են զարգացման գագաթնակետին»,- ասել է Ալիևը:
«Մենք ևս մեկ անգամ տեսել ենք, որ մեր միասնականությունը ամրապնդվում է ամեն օր: Մեր կարծիքը համընկնում է շատ հարցերում, ու մեր նպատակը մեկն է՝ զարգացնել եղբայրական ու ընկերական հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի միջև: Վստահ եմ՝ այս այցը կդառնա կարևոր քայլ, որ մենք ձեռնարկում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Ալիևը: