Միջազգային 

ԼՂ խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում. Էրդողան

analitik.am

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է Trend-ը։

 

Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիան մտադիր է հիշեցնել դաշինքի կողմից Ադրբեջանին տրված խոստումների կատարման կարևորության մասին։

 

«Դա Ադրբեջանի իրավունքն է, և երկրին տված խոստումները պետք է կատարվեն։ Թուրքիան պատրաստ է վճռականություն ցուցաբերել այդ հարցում»,- ասել է Էրդողանը։

 

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար և երկրների միջև երկկողմ հարաբերությունների մակարդակի ցուցանիշ։

 

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կկայանա սեպտեմբերի 4-5-ն Ուելսում։
 

Նույն շարքից