Միջազգային 

Ադրբեջանը դադարեցրել է Ռուսաստան գազի մատակարարումները

Ադրբեջանը ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումները Ռուսաստան՝ կապված վերանորոգման աշխատանքների հետ: Այդ մասին հաղորդել են Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունում:

Ընկերությունը չի հստակեցրել՝ որ ժամանակահատվածից է սկսվել դադարեցումը եւ դեռ որքան ժամանակ կտեւի, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Ինչպես նշվում է, ընթացիկ տարվա ընթացքում սա գազի մատակարարումների դադարեցման արդեն երկրորդ դեպքն է՝ տարվա սկզբից մինչեւ հունիսի սկիզբ գազի մատակարարումը դադարեցված էր ավտոճանապարհի վերանորոգման պատճառով:

Նույն շարքից