Միջազգային 

Ուկրաինան նոր դատական հայցեր է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

Ուկրաինան նոր դատական հայցեր է նախապատրաստում Ռուսաստանի դեմ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետի հայտարարությունը:

 

Վարչապետ Արսենի Յացենյուկը նման հայտարարություն է արել սեպտեմբերի 3-ի կառավարության նիստին:

«Մենք մտադիր ենք նոր հայցեր ներկայացնել Ռուսաստանի դեմ՝ այն ամբողջ վնասի փոխհատուցման համար, որը Ռուսաստանը հասցրել է Ուկրաինա պետությանը», - ասել է Յացենյուկը:

 

Նա հայտնել է նաև, որ կառավարությունն ու խորհրդարանը հավանություն են տվել Ռուսաստանի նկատմամբ ոլորտային պատժամիջոցներ սահմանելուն:

 

Ավելի վաղ Յացենյուկն ասել էր, որ դատի են տալու Ռուսաստանին Ղրիմում գույքի կորստի յուրաքանչյուր փաստի առիթով:

Նույն շարքից