Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում փոփոխել են հայտարարության տեքստը, որում ասվում էր, թե Ուկրաինայի արևելքում մշտական հրադադար է հաստատվել՝ Կիևի և Մոսկվայի պայմանավորվածության համաձայն:
«Дождь» հ/ը-ն հայտնում է, որ տեքստից մասնավորապես հանվել է «մշտական» բառը և ավելացվել «ռեժիմը»՝ «հրադադարի» առնչությամբ:
Առավել հստակեցվել է, որ հրադադարի հարցն ընդամենը քննարկվել է այսօր ավելի վաղ Պուտինի և Պորոշենկոյի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ, այլ ոչ թե հրադադար հաստատվել: