Միջազգային 

Սեպտեմբերի 5-ին կկայանա Օբամայի և Էրդողանի հանդիպումը

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 5-ին Կարդիֆում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած այցից հետո մեկնելու է Կարդիֆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների համդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին, 15:15-ին Կարդիֆում:

Թուրքական կողմի համար այս հանդիպումը կարեւոր է, քանի որ երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվում է շփվել Էրդողանի հետ:

Նույն շարքից