Եվրախորհրդարանը նախատեսում է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը վավերացնել արագացված ընթացակարգով սեպտեմբերին կայանալիք նստաշրջանում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵԺԿ մամուլի ծառայությունը:
«Շատ կարեւոր է Ուկրաինայի համար որքան հնարավոր է շուտ վավերացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Եվրախորհրդարանը կվավերացնի այն արագացված ընթացակարգով սեպտեմբերին կայանալիք լիագումար նստաշրջանում»,-հայտարարել են մամուլի ծառայությունում:
Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը տեղի է ունենալու Ստրասբուրգում, սեպտեմբերի 15-18-ին: Ավելի վաղ Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ չէ ոչ ԵՄ-ին, ոչ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: