Միջազգային 

Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

Ֆրանսիացի  պատգամավոր Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել, գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:


«Այն օրերին, երբ մենք պատրաստվում ենք դիմավորել Հայոց ցեղասպանության  100-րդ ողբերգական տարելիցը, Ֆրանսիայում ոչ մի օրենք չկա, որը թույլ կտա պատժել  ցեղասպանությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները ժխտելը, բացառությամբ՝ Հոլոքոստի»,– նշել է նա:


Ըստ Բուայեի՝ անհրաժեշտ է անմիջապես օրենք ընդունել՝ ժխտման նոր դասակարգում առաջարկելով: «Ես աշխատել եմ այլընտրանքային եւ նորարարական տարբերակի վրա, որը դարձել է մտորումների արգասիք, որոնք ես ունեցել եմ հայտնի իրավաբանների՝ քրեական իրավունքի մասնագետների հետ: Ահա թե ինչու եմ ես առաջարկում, որպեսզի հերքումն օրենքում այլեւս չդիտարկվի միայն ազատ արտահայտվելու չարաշահում, այլ՝ մարդկության դեմ հանցագործություն: Սա երկու առավելություն ունի. դուրս գալ ազատ արտահայտվելու առնչությամբ Սահմանադրական դատարանի ձեւավորած կարծիքի իրավական փակուղուց, եւ պաշտպանել բոլոր ցեղասպանությունների մասին հիշողությունը»,– պարզաբանել է Վալերի Բուայեն:

Նույն շարքից