Միջազգային 

Եթե Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը լուծվի, ապա կլուծվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը. Էրդողան

analitik.am

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից:


Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաքում թուրք-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից, ասել է, թե այն կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումից:


«Եթե Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը լուծվի, ապա կլուծվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը: Հակառակ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրը նույն կերպ շարունակվելու է»,-ասել է Էրդողանը:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ղարաբաղի խնդրում մշտապես Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար եւ շեշտել, թե աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանները Թուրքիայի հետ միասին պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների դեմ:

Նույն շարքից