Միջազգային 

Պուտինը ցանկանում է Ուկրաինան Մերձդնեստրի վերածել.Տիմոշենկո

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Դոնբասում իրավիճակի կայունացման Պուտինի ծրագիրը Ուկրաինան Մերձդնեստրի վերածելու փորձ է անվանել:


 «Պուտինի ծրագիրը Ուկրաինան Մերձդնեստրի վերածելն է», — գրելէ  նա իր Twitter-ում:


Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակել էր Դոնբասի իրավիճակի կարգավորման գործողությունների իր ծրագիրը՝ բաղկացած 7 կետից։ Նրա խաղաղ ծրագիրը նախատեսում է  Ուկրաինայի հարավ-արեւելքում զինված բոլոր խմբավորումների հարձակումների դադարեցում, բնակավայրերի շրջակայքից ուժային բոլոր կառույցների անվտանգ հեռավորության վրա տեղափոխում, հրադադարի պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն, խաղաղ բնակիչների հանդեպ ռազմական ավիացիայի կիրառումից հրաժարում, գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ինչպես նաեւ հումանիտար միջանցքների բացում եւ տարածաշրջանի վերականգնման համար վերանորոգող բրիգադների ուղարկում:

Նույն շարքից