Միջազգային 

Դաշինքը վերադառնում է վախեցնելու սկզբունքին.ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյա

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Կլաուս Նաումանը համարում է, որ Դաշինքում արագ արձագանքման ուժեր ստեղծելու գաղափարը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին համերաշխություն հայտնելու դրսեւորում է:


«Որոշակի իմաստով մենք վերադառնում ենք վախեցնելու սկզբունքին»,- Deutschlandfunk  ռադիոկայանին ասել է պաշտոնաթող գեներալը:
Միաժամանակ, նա կոչ է արել կանխել վերադարձը սառը պատերազմին:


Նաումանի խոսքով՝ Գերմանիայում լայնորեն տարածված է բոլոր խնդւիրները բանակցություններով լուծելու իլյուզիան:


«Դա շատ ակնհայտ անհեթեթություն է»,-ընդգծել է պաշտոնաթող գեներալը:

Նույն շարքից