ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ուղղակի ագրեսիայի մեջ:
«Մենք բախվեցինք անվտանգության խիստ փոփոխված իրավիճակի: Ռուսաստանը հարձակում է գործում Ուկրաինայի արեւելքում», - հայտարարել է գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագրի մասին հարցին ի պատասխան Ռասմուսենը նշել է, որ դաշինքը ողջունում է նման փորձերը, բայց նշանակություն ունի այն, ինչ գործով է ապացուցվում:
«ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ցանկացած ջանք, սակայն առաջնային նշանակություն ունի այն, ինչ կատարվում է անմիջապես երկրի տարածքում»,- հայտարարել է Ռասմուսենը:
Ըստ նրա՝ Մոսկվան նախկինի պես հրաժարվում է խոստովանել, որ Ուկրաինայի արեւելքում հազարից ավելի ռուսաստանցի զինվոր կա:
Ռասմուսենն անդրադարձել է նաեւ Իրաքում իրադրության սրացմանը:
«Դաշինքը պատրաստ է լրջորեն դիտարկել իրաքյան կառավարության կողմից օգնության ցանկացած դիմում՝ «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարելու համար», — ընդգծել է Ռասմուսենը: