Միջազգային 

Օբամայի համար կազմում ենք հողերի ցանկը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Facebook-ի իր էջում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տվել  Ռուսաստանի պատմությունը սովորել:


«Այսօր հյուսիսամերիկյան նախագահ Օբամայի համար կազմում ենք հողերի ցանկը, որը Ռուսաստանը կորցրել է 19-րդ դարում»,-ասված է գերատեսչության հայտարարությունում:


Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում դիտարկում է որպես 19-րդ դարում կորցրած հողերի վերադարձի փորձ: «Անցյալ՝ ցարերի ժամանակաշրջան վերադառնալը, 19-րդ դարում կորսված հողերը վերադարձնելու փորձերը այն միջոցը չեն, որով Ռուսաստանը կարող է 21-րդ դարում հայտարարել իր հզորության մասին»,-հայտարարել էր Օբաման:

Նույն շարքից