Բելառուսի ԱԳՆ-ն Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի հանդիպում է պատրաստում: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հինգշաբթի Մինսկում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մենք անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումներ ենք անցկացնում: ԱԳՆ-ն մամուլի շահագրգիռ ներկայացուցիչների հավատարմագրման հայտեր է ընդունում», -ասել է Միրոնչիկը: Միաժամանակ նա չի հստակեցրել հանդիպման ամսաթիվը, ինչպես նաեւ մասնակիցների կազմը, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, Մինսկում սեպտեմբերի 1-ին կայացել էր Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը, որին մասնակցում էին Կիեւի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի եւ ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» ներկայացուցիչներ: