Միջազգային 

Պետք է խուսափել ՌԴ-ի հետ հարաբերությունների սրացումից. Մարտին Շուլց

analitik.am

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին դիմել է մասնակիցներին՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ սրացումից խուսափելու կոչով:


Նրա խոսքով՝ «ճգնաժամի պահին Մոսկվայի հետ բանակցությունների թելը չի կարելի կտրել», հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Hannoversche Allgemeine Zeitung-ին: Եվրախորհրդարանի ղեկավարը նշել է, որ տվյալ պահին անհրաժեշտ է ոչ թե «զենքերի շաչյունը», այլ հետեւողական դիվանագիտություն:


Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ ռուսական տնտեսության նակտմամբ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են ընդլայնվել: Սակայն ստեղծված իրավիճակում քաղաքական գործիչները պետք է հնարավորինս աշխատեն հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ, եզրափակել է Շուլցը:

Նույն շարքից