Միջազգային 

ԵԱՀԿ-ն սատարում է Ուկրաինայի իրավիճակի կայունացման Պուտինի ծրագիրը

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ողջունել է Ուկրաինայի հարավ-արեւելքում կայունացման եւ հրադադարի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղ ծրագիրը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


Այդ մասին Դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան:


Սակայն նա նշել է, որ ծրագիրը պետք է միավորել Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ այլ ծրագրերի հետ:


«Այսօր առավոտյան նախարար Լավրովն ինձ տեղեկացրեց նախագահի ծրագրի մասին: Ես կարծում եմ, որ օգտակար եւ արդյունավետ կլիներ այդ ծրագիրը քննարկել հակամարտության այլ մասնակիցների հետ, որոնք շատ նախաձեռնություններ ունեն, այդ թվում՝ մենք ունենք նաեւ «ճանապարհային քարտեզի» շուրջ մշակումներ», - ասել է Կաներվան:


Նույն շարքից