ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ուելսում Ջոն Քերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ արդյունավետ բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հարցով»,- գրել է դիվանագետը:
Հիշեցնենք, եռակողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ բրիտանական Նյուպորտ քաղաքում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իր խոսքում կրկին ընդգծել է խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելը:
Նա կողմերին կոչ է արել հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու մեխանիզմներ գտնել եւ ամրապնդել փոխադարձ վստահության միջոցները: