Միջազգային 

Իրանի իշխանությունները ժամկետից շուտ ազատել են նիդերլանդացի իրավապաշտպաին

Իրանի իշխանությունները ժամկետից շուտ ազատել են նիդերլանդացի իրավապաշտպան Աբդուլ ալ-Մանսուրին:


Ալ-Մանսուրին կալանավորվել էր 2006թ. Մայիսին՝ Սիրիայում եւ արտահանձնվել Իրանին, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Agence France-Presse-ին: 2007թ. Նա մահապատժի է դատապարտվել ահաբեկչության դեմ մեղադրանքով, սակայն դատավճիռը մեղմացվել է մինչեւ 15 տարվա բանտարկության:


Իրանական եւ նիդերլանդական քաղաքացիություն ունեցող իրավապաշտպանը եղել է այսպես կոչված Ահվազի ազատագրական կազմակերպության անդամ, որի նպատակը արաբներով  բնակեցված Խուզեստան նահանգը Իրանից տարանջատելն է, որտեղ եւ 2000թ կեսերին անջատողականները մի շարք ահաբեկչություններ են կազմակերպել: Ինքը՝ ալ-Մանսուրին, պնդում է, որ տարածաշրջանում միայն արաբական փոքրամասնության իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեություն է  ծավալել:

Նույն շարքից