Միջազգային 

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն առևտրային համաձայնագիր կկնքեն Brexit-ից հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ փոխվարչապետ Մայք Փենսը հաստատել են Brexit-ից հետո երկկողմ առևտրային համաձայնագիր կնքելու մտադրությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են բրիտանացի վարչապետի գրասենյակից:

Փենսն ու Ջոնսոնը հինգշաբթի բանակցություններ են վարել Ջոնսոնի նստավայրում: Ինչպես հաղորդել են վարչապետի գրասենյակից, կողմերը հաստատել են ազատ առևտրի մասին հավակնոտ համաձայնագրի հարցով բանակցություններ վարելու մտադրությունը, երբ Մեծ Բրիտանիան հեռանա Եվրամիությունից:

Գործիչները համաձայնել են, որ տնտեսության հարցերով հատուկ ամերիկա-բրիտանական աշխատանքային խմբի ստեղծումը դրական քայլ է: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև մի շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ Հոնկոնգում տիրող իրավիճակն ու Իրանի հարցը:

Նույն շարքից