Միջազգային 

Վրաստանն ու ԵՄ-ն քննարկել են երկրի եվրոպական ինտեգրման հեռանկարները

Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ: Այս մասին փոխանցում է Gruziya Online-ը:

Ինչպես հայտնել են Վրաստանի նախագահի վարչակազմից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, ինչպես նաև Եվրոպայում երկրի ինտեգրման հեռանկարները: Խոսքը է եղել նաև ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի կյանքի կոչման մասին:

Հանդիպման ընթացքում Մարգվելաշվիլին ընդգծել է ԵՄ երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացման կարևոր նշանակությունը:

Նրա խոսքով՝ Վրաստանի համար չափազանց կարևոր է կիրառել եվրոպական երկրների փորձը Ասոցացման համաձայնագրի պայմանների կատարման գործընթացում:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ուկրաինական ճգնաժամին և ռուս-վրացական հարաբերություններին:

Նույն շարքից