Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Եվրամիության վճռականությունը՝ չնայած Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման ՌԴ նախագահ Պուտինի առաջարկված ծրագրին:
Հեմոնդի խոսքով՝ նա Պուտինի խոսքերին «մեծ թերահավատությամբ» է վերաբերվում:
Ֆիլիպ Հեմոնդը ընդգծել է, որ պատժամիջոցները կներդրվեն՝ չնայած համամարտող կողմերի հնարավոր պայմանավորվածություններին, սակայն իրական հրադադարի դեպքում Եվրամիությունը պատրաստ է դիտարկել պատժամիջոցները վերացնելու հարցը:
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման ընդունումը սպասվում է այսօր՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան