Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Թեֆթը ժամանել է Մոսկվա, հայտնում է Взгляд-ը:
Հաջորդ շաբաթ նախատեսվում են նրա հանդիպումները Ռուսաստանի ԱԳՆ-ում: Մինչ այդ նա հայտարարել է, որ ուրախ է Մոսկվա գալու համար:
Թեֆթն այս պաշտոնում է նշանակվել Մոսկվա - Վաշինգտոն լարված հարաբերությունների ֆոնին: ԱՄՆ-ն փետրվարից ի վեր դեսպան չուներ Ռուսաստանում: Ռուսական աղբյուրը շեշտում է, որ Մոսկվայի համաձայնությունից հետո է Բարաք Օբաման առաջարկել Թեֆթի թեկնածությունը:
Թեֆթը բազմիցս քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը: 2009 - 2013 թթ գլխավորել է Ուկրաինայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը: Մինչ այդ դեսպան է եղել Վիլնյուսում և Թբիլիսիում: