Միջազգային 

ՆԱՏՕ-ն իր դռները բաց կպահի նոր երկրների համար. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ն իր դռները բաց կպահի «Եվրոպայում անվտանգության ամրապնդման» նոր երկրների համար: Այս մասին Ուելսում դաշինքի գագաթնաժողովի նիստի աշխատանքի երկրորդ օրը բացելով՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է ITAR-TASS-ը:

Ռասմուսենը ՆԱՏՕ-ն անվանել է «աշխարհում անվտանգության գլխավոր աղբյուր»:

Նա խոստացել է, որ այսօր դաշինքի ղեկավարները, մասնավորապես, որոշումներ կընդունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի ուժեղացման, անդամ երկրներին նրանց անվտանգության ամրապնդման հնարավորությունների հարցում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, եթե դաշինքը նրանցից համապատասխան հրավեր ստանա:

Նույն շարքից