ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել ստեղծել 10 երկրներից բաղկացած կոալիցիա, որը կդիմակայի Իսլամական պետության զինյալներին: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
«Մենք պետք է նրանց վրա գրոհենք այնպես, որպեսզի թույլ չտանք նոր տարածքներ զավթել և որպեսզի աջակցենք Իրաքի անվտանգության ուժերին և տարածաշրջանի մյուս ուժերին, որոնք պատրաստ են հանդես գալ զինյալների դեմ՝ դրանով հանդերձ օգտագործելով մեր սեփական ռազմական ուժերը»,- ասել է Քերին:
Խորհրդակցությանը ներկա են եղել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի նախարարները: