ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը սեպտեմբերի 7-ին Վրաստան կայցելի: Ինչպես հայտնել են Վրաստանի ՊՆ-ում, առավոտյան ժամը 10-ին հյուրի պատվին տեղի կունենա պաշտոնական ընդունելություն:
Դրանից հետո Հեյգելը կայցելի Կրծանիսի զորակայան և կհանդիպի ամերիկացի հրահանգիչների հետ, ովքեր վրացական ուժերին պատրաստում են միջագային առաքելությունների:
Ինչպես նշել են գերատեսչությունում, ծրագրվում է քննարկել ռիսկերը, որոնք ուկրաինական ճգնաժամի պատճառով առկա են Վրաստանի համար:
ՊՆ-ում հանդիպումներից հետո Հեյգելը կհանդիպի Վրաստանի նախագահի և վարչապետի հետ: