Սպորտ 

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը

analitik.am

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 6-րդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ․ մրցավարի օգնականներ՝ Հիշամ Զաքրանի, Ֆրեդերիկ Հաքե։

4-րդ պաշտոնյան Բենուա Միլոն է։

ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Նիկոլայ Իվանովը (Ռուսաստան)։

Հիշեցնենք՝ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա սեպտեմբերի 8-ին, սկիզբը՝ ժամը 17։00-ին։

Նույն շարքից