ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հաստատվել է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանն աջակցող միջոցառումների փաթեթը: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն` այս մասին ուրբաթ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը՝ Ուելսում կայացած գագաթնաժողովում:
«Մենք այսօր համաձայնեցրել ենք միջոցառումների փաթեթը Վրաստանի համար, որը կօգնի առաջ ընթանալ դաշինքին անդամակցությանը պատրաստվելու գործում», - ասել է Ռասմուսսենը:
Վերջինս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ:
«Մենք կգնահատենք յուրաքանչյուր երկրի` ելնելով իր արժանիքներից», - ասել է գլխավոր քարտուղարը: