Միջազգային 

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար է դարձել Յենս Ստոլտենբերգը

 

Իր պաշտոնից հեռացող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պաշտոնապես ներկայացրել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգին` որպես դաշինքի նոր գլխավոր քարտուղար: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը` վերջինս պարտականությունների իրականացումը կստանձնի հոկտեմբերի 1-ից:

«Ես երկար տարիներ ճանաչում եմ Յենս Ստոլտենբերգին: Նրան ցանկանում եմ զգալի հաջողություններ, երբ նա պաշտոնավարման կանցնի հոկտեմբերի 1-ից», - ասել է Ռասմուսենը:

 

«Այսօրվա գագաթնաժողովում կարևոր որոշումներ են ընդունվել՝ դաշինքի ուժեղացման հետ կապված, և ես կշարունակեմ այդ աշխատանքը», - հատարարել է Ստոլտենբերգը՝ գագաթնաժողովի ավարտին կայացած մամլո ասուլիսում:

Նույն շարքից