Միջազգային 

ԵՄ Խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների նոր կազմը

ԵՄ Խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի ապագա ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի կողմից ներկայացված եվրահանձնակատարների  նոր կազմը:


Յունկերը նոյեմբերի սկզբին կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուին:


Եվրահանձնակատարների ցուցակում են ընդգրկվել Վիտյանից Անդրյուկայտիսը(Լիտվա), Անդրուս Անսիպը(Էստոնիա), Միգել Արիաս Կանյետեն(Իսպանիա), Դիմիտրիս Ավրամոպուլոսը(Հունաստան), Էլժբետա Բենկովսկան(Լեհաստան), Ալենկա Բրատուշեկը(Սլովենիա), Կորինա Կրետուն(Ռումինիա), Վալդիս Դոմբրովսկիսը(Լատվիա), Կրիստալինա Գեորգիեւան(Բուլղարիա), Յոհանես Հանը(Ավստրիա), Ջոնաթան Հիլը(Մեծ Բրիտանիա),


Ֆիլ Հոգանը(Իռլանդիա), Վերա Յուրովան(Չեխիա), Յուրկի Կատայնենը(Ֆինլանդիա), Սեսիլիա Մալմսթրեմը(Շվեդիա), Նեւեն Միմիցան(Խորվաթիա), Կարլուշ Մոեդաշը(Պորտուգալիա), Պիեր Մոսկովիչին(Ֆրանսիա), Տիբոր Նավրաչիչը(Հունգարիա), Գյունտեր Էտինգերը(Գերմանիա), Մարոշ Շեֆչովիչը(Սլովակիա), Խրիստոս Ստիլիանիդիսը(Կիպրոս), Մարիան Տիսենը(Բելգիա), Ֆրանս Տիմերմանսը(Նիդերլանդներ), Կարմենու Վելան(Մալթա), Մարգրեթ վեսթագերը(Դանիա):

Նույն շարքից