Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Արկտիկայում գտնվող Նովոսիբիրսկյան կղզիներում Հյուսիսային նավատորմի համար մշտական կայան է ստեղծում։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակչելով Հյուսիսային նավատորմի հրամանատար Վլադիմիր Կորոլյովին։
Ըստ Կորոլյովի՝ Նովոսիբիրսկյան կղզիներ է ուղեւորվել նավերի ջոկատ։
«Արկտիկա Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատի մեկնելու գլխավոր նպատակը անձնակազմ, տեխնիկա եւ Հյուսիսային նավատորմի մարտավարական խմբի գույքը տեղ հասցնելն է, որը այս տարվանից ծառայելու է Նովոսիբիրսկի կղզիներում` մշտական հիմունքով», — պատմել է Կորոլեւը:
Նա նշել է, որ Հյուսիսային նավատորմի նավերի տեղաշարժի որոշ փուլեր կանցնեն «Ռոսատոմ» պետական ձեռնարկության սառցահատների ուղեկցությամբ: