Եվրամիությունը ողջունում է հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մինսկում։
«Մենք ողջունում ենք հրադադարի համաձայնությունը, որը ձեռք է բերվել այսօր Մինսկում՝ կոնտակտային եռակողմ խմբի հանդիպման արդյունքում։ Հրադադարն այժմ պետք է պահպանեն բոլոր կողմերը», — Ասված է ԵՄ դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունում, փոխանցում է «Ռոսբալտը»։
ԵՄ-ն հույս ունի, որ սա առաջին քայլը կդառնա քաղաքական կայուն լուծման համար, որը հիմնված կլինի Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա։
Մինսկում սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի եւ ինքնահռչակված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ –ի ներկայացուցիչները արձանագրություն են ստորագրել, որի կետերից մեկը հրադադարն է՝ սկսած Մինսկի ժամանակով 18:00-ից։
Ընդհանուր առմամբ, արձանագրությունը 14 կետ է պարունակում, որոնք ներառում են վերահսկողության, գերիների փոխանակման բոլոր ասպեկտները եւ այլ հարցեր։