Միջազգային 

Օբաման ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի եւ Լիբիայի հակամարտությունները

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյուպորտի բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինայի եւ Լիբիայի հակամարտությունները։


«Նրանք քննարկել են Ուկրաինայում եւ Լիբիայում հակամարտությունների կարգավորմանն ուղղված արդյունավետ ճնշման եւ դիվանագիտության հրատապ անհրաժեշտությունը», - հանդիպման ավարտին հայտարարել է Սպիտակ տան Ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը։


Օբաման ու Էրդողանը նաեւ կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչպես դիմակայել «Իսլամական պետություն» խմբավորմանն ու Իրաքի եւ Սիրիայի ծայրահեղականներին։

Նույն շարքից