Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ երկիրը կպահպանի իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը։
«Դոնբասի բոլոր բնակիչները 100% -ով խաղաղություն են ցանկանում։ Ես պատրաստ եմ պայքարել հանուն իմ երկրի եւ վստահ եմ, որ Ուկրաինայի բնակիչների մի ստվար հատվածն էլ է այդպես մտածում։
Տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ուկրաինական անկախությունը կմնան այնպիսին, ինչպիսին որ կան»,-Facebook-ում գրել է Պորոշենկոն։
Նախօրեին կոնտակտային խմբի բանակցությունների ընթացքում Ուկրաինայի, Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնակոչ հանրապետությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ եւ Ռուսաստանի ներկայացուցիչները արձանագրություն են ստորագրել, որի արդյունքում սեպտեմբերի 5-ին Ուկրաինայում հրադադարի ռեժիմ է հաստատվել։