Միջազգային 

Կուբայի դեմ ԱՄՆ-ի առեւտրային պատժամիջոցների ժամկետը երկարացվել է եւս մեկ տարով

Կուբայի դեմ ԱՄՆ-ի առեւտրային պատժամիջոցների ժամկետը երկարացվել է եւս մեկ տարով։ Նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


Ավելի վաղ Կուբայի նկատմամբ էմբարգո Վաշինգտոնը կիրառել էր 1960թ.՝ այն բանից հետո, երբ կղզում իշխանության էր եկել Ֆիդել Կաստրոն։ Արդյունքում ԱՄՆ-ն արգելափակել էր Հավանայի հետ բոլոր առեւտրային եւ զբոսաշրջային հարաբերությունները։


Նախորդ տարվա նոյեմբերին Օբաման պատրաստակամություն էր հայտնել վերանայել Կուբայի դեմ պատժամիջոցները։ Ըստ ամերիկյան առաջնորդի՝ ԱՄՆ-ն եւ Կուբան վաղուց պետք է «շփման նոր մակարդակի» հասնեն։


Օբաման հավելել էր, որ 1960-ականների պատժամիջոցները կորցրել են արդիականությունը։ Նա ընդգծել էր, որ ամերիկացիների նոր սերունդը պատրաստ է երկկողմ հարաբերությունների խնդիրը լուծելու նոր մեխանիզմների։

Նույն շարքից