Հակաահաբեկչական ուժերը զորքերը չեն հեռացնի զբաղեցրած դիրքերից, ВВС-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Մենք չենք կարող ասել, որ կլքենք այդ տարածքները։ Որովհետեւ խոսքը մեր տարածքների մասին է», -ասել է Պորոշենկոն՝ պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյոք Ուկրաինայի իշխանությունը զորքերը հեռացնել զբաղեցրած դիրքերից՝ Պուտինի ծրագրին համապատասխան։
Պորոշենկոն նաեւ հավելել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն հաջողություններ է գրանցում մարտական գործողությունների ընթացքում։
Պորոշենկոն հավելել է, որ երբ ընտրվել էր նախագահ, ահաբեկիչները Դոնբասում զգալի տարածքներ էին գրավել։
«Այժմ նրանց կողմից վերահսկվող տարածքը կրճատվել է երկու երրորդով։ Եվ դրանում է Ուկրաինայի ԶՈՒ անուրանալի հաջողությունը», - ընդգծել է պետության ղեկավարը։