Ըստ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի՝ Արեւմտյան երկրները, ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելով, արագացնում են նրա մերձեցումն Ասիայի երկրների հետ:
«Այն, որ արեւմտյան երկրները պատժամիջոցների իրենց օրակարգն ու պատժամիջոցների պարույրն ամրացնում են, իհարկե, նպաստում է նրան, որ եւ Չինաստանի, եւ Վիետնամի, եւ Ինդոնեզիայի, եւ բոլոր այլ պետությունների հետ, որոնք ձգտում են եւ ցանկանում են փոխգործակցել Ռուսաստանի հետ, կապերն ամրապնդվեն: Եվ այդ շրջադարձն Արեւելքում շատ արագ տեղի կունենա. եթե նախկինում այն երկար ժամանակ էր պահանջում, ապա հիմա շատ շուտով այն արդեն տեսանելի կլինի»,- հայտարարել է Շուվալովն «Ավտոռադիո-Վլադիվոստոկ» ռադիոկայանի եթերում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Սակայն նա նաև ընդգծել է, որ պատժամիջոցների մեջ որևէ լավ բան չկա:
«Դա միշտ վատ է, քանի որ անվստահությունն օտարացման է հանգեցնում եւ այլն: Սակայն առանձին թեմայով, շրջադարձն Արեւելքի օգտին կամ ասիական շուկաների զարգացման օգտին, ապա, իհարկե, պատժամիջոցներն էապես նպաստում են, որպեսզի օրակարգն ընդլայնվի»,- հավելել է Շուվալովը: