ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահի թեկնածության իր հնարավոր առաջադրման մասին վերջնական որոշումը կընդունի 2015թ. սկզբին:
Հիլարի Քլինթոնը 2016թ. կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում համարվում է ամենահավանական թեկնածուն: Մայիսի կեսին Ipsos սոցիոլոգիական ընկերությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ում հարցվածների մեծ մասը Քլինթոնին համարում է նախագահական ընտրությունների հավանական հաղթողը: Սակայն 66-ամյա Քլինթոնը դեռ չի հաստատել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրությունը, հաղորդում է «Ռոսբալտը»: