Միջազգային 

Ռուսաստանը կարող է ցանկացած եվրոպական քաղաք վերցնել. Պորոշենկո

Ռուսաստանը կարող է վերցնել ոչ միայն Կիեւը, այլ նաեւ ցանկացած այլ եվրոպական քաղաք, եթե աշխարհը իր համերաշխությամբ  չմիավորվի Ուկրաինայի հետ: Այդ մասին ВВС հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն:


«ՌԴ բանակում 1,2 մլն զինվոր է հաշվվում: Ռուսաստանը կարող է վերցնել Վարշավան, Վիլնյուսը, Տալլինը, Ռիգան, Բուխարեստը եւ ցանկացած այլ քաղաք, եթե աշխարհը իր համերաշխությամբ  չմիավորվի Ուկրաինայի հետ», - նշել է Պորոշենկոն:


«Եթե մենք չփոխենք գործերի ներկայիս ընթացքը, ինչը անկասկած տխուր է, ապա այպես էլ կլինի, առանց որեւէ կասկածանքի», - ընդգծել է Պորոշենկոն:

Նույն շարքից