Միջազգային 

Բեռլուսկոնին մեղադրել է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրել է ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին՝ Ռուսաստանի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Il Fatto Mondo»-ին:


«Մենք տնտեսական ճգնաժամի հետեւանքով վատ իրավիճակում ենք, որը գնալով վատանում է եւ ավելին, կապված է  ԵՄ, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի որոշումների ու գործողությունների  հետ: Ես կասեի, որ նրանք անպատասխանատու են վարվում՝ չեզոքացնելով ամբողջ աշխատանքն ու արդյունքները, որոնք մենք ձեռք ենք բերել 2002թ.-ին  Ծովի պրակտիկայի մասին համաձայնագրով՝ վերջ դնելով կեսդարյա «սառը պատերազմին»»,- հայտարարել է Բեռլուսկոնին:


Նրա կարծիքով՝ Ռուսաստանը պարզապես չի կարող անպաշտպան թողնել ռուսական ծագմամբ ուկրաինացիներին, ովքեր ռուսաստանցիների կողմից ընկալվում են որպես եղբայրներ:

Նույն շարքից