Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը սպառնացել է խզել ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով WAFA գործակալությունը: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, եթե խմբավորումը խանգարի Գազայի հատվածում ինքնավարության կառավարության նորմալ աշխատանքին:
«Մենք չեն համաձայնի համագործակցել ՀԱՄԱՍ-ի հետ, եթե իրավիճակը Գազայի հատվածում մնա նույնը: Այնտեղ տարածքը կառավարում է 27 փոխնախարարներից կազմված ստվերային կառավարությունը, իսկ կառավարությունը չի կարող հիմա ինչ-որ բան անել»,-ասել է Աբասը:
Հունիսին Մահմուդ Աբասը ընդունել է «ազգային համաձայնության» կառավարության երդմնակալությունը, որը գլխավորել է նախկին վարչապետ Ռամի Համդալլահը, ում իշխանությունը մինչ օրս սահմանափակված էր Հորդանան գետի արեւմտյան ափին: Գազայի հատվածը վերջին 7 տարիներին վերահսկում է ՀԱՄԱՍ շարժումը:
Նման կառավարության ստեղծումը հնարավոր է դարձել երկու իշխող շարժումների՝ ՀԱՄԱՍ-ի եւ ՖԱԹՀ-ի, միջեւ հաշտությունից հետո, որը ձեռք է բերվել ապրիլին: