Սպորտ 

Հայաստան - Բոսնիա. Հենրիխ Մխիթարյանը բացում է հաշիվը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման արդեն չորրորդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Դրանից մեկ րոպե առաջ բոսնիացիների սուր գրոհը հարվածով եզրափակեց բոսնիացիների հարձակվող, «Ռոմայում» Մխիթարյանի թիմակից Էդին Ջեկոն։ Հայաստանի հավաքականին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Ընթանում է առաջին խաղակեսը՝ 1։0։

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Գեւորգ Ղազարյան:

Բոսնիա Հերցեգովինա. Իբրահիմ Շեհիչ («Էրզրումսպոր»), Դարկո Տոդորովիչ («Հոլստեյն Կիլ»), Էրմին Բիչակշիչ («Հոֆենհայմ»), Էրվին Զուկանովիչ («Ալ Ահլի»), Սեադ Կոլաշինաց («Արսենալ»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Մուհամեդ Բեշիչ («Շեֆիլդ Յունայթեդ»), Գոյկո Ցիմիրոտ («Ստանդարդ»), Ամեր Գոյակ («Դինամո Զագրեբ»), Էդին Վիշչա («Իստանբուլ Բաշաքշեհիր»), Էդին Ջեկո («Ռոմա»):

Սարաևոյում Հայաստանի հավաքականը պարտվել է 1։2 հաշվով։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից