Սպորտ 

Հայաստանի հավաքականը 4։2 հաշվով հաղթանակ տարավ

Հայաստանի հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում 4-րդ գոլը խփեց՝ առաջ հաղթանակ տանելով այդ հավաքականի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Նա առաջին գոլը խփել էր 1-ին խաղակեսում, երկրորդը խփեց 2-րդ խաղակեսի միջնամասում: Չափազանց լարված պայքար է ընթանում: Հայաստանի հավաքականին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում երկրպագում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և բազմաթիվ երկրպագուներ:

Ցավոք, մեր 2-րդ գոլից հետո պատասխան գոլը խփեց նաև մրցակիցը՝ հաշիվը հավասարեցնելով՝ 2:2:

Րոպեներ անց մեր հավաքականից 19 համարի խաղացող Հովհաննես Համբարձումյանը նորից առաջ մղեց մեր թիմին՝ երրորդ գնդակը ուղարկելով մրցակցի դարպասը:

Մրցավարի կողմից ավելացրած ժամանակում Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո Բոսնիա և հերցեգովինայի ֆուտբոլիստը գրավեց սեփական դարպասը՝4-2։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը առավելության հասավ Բոսնիա և հերցեգովինայի ընտրանու նկատմամբ 4-2 հաշվով։

Նույն շարքից