Սպորտ 

Հայկական շոու. Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է այսօրվա հաղթանակին /լուսանկարներ/

analitik.am

Սեպտեմբերի 8-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 4:2 հաշվով:

Հանդիպմանը հերոսը՝ Հենրիխ Մխիթարյանն, իր էջում անդրադարձել է այսօրվա հաղթանակին: Նա երկու գրառում է արել՝ «Հայկական շոու», «Հայ մարտիկները»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այսօր դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ 4-րդ գոլը գրանցվեց մրցակցի հաշվին՝ կրկին Մխիթարյանի հարվածից հետո:

Նույն շարքից