Միջազգային 

Ուկրաինայում հակամարտության զոհ Է դարձել արդեն 3 հազար մարդ. ՄԱԿ

Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհ Է դարձել առնվազն 3 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյադ Ռաադ ալ Հուսեյնի հայտարարությանը:


Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել Էր, որ ապրիլի կեսից մինչև օգոստոսի 27-ը Ուկրաինայում սպանվել են ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչներ, ևս շուրջ 6 հազարը վիրավորվել են:


Կիևի իշխանություններն ապրիլից ուժային գործողություն են իրականացնում Ուկրաինայի արևելքում, որն ուղղված Է տարածաշրջանի՝ փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից