Միջազգային 

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Ֆաթուլլահ Գյուլենին

Թուրքիայի վարչապետ Ա. Դավութօղլուն հայտարարել է, որ նուրսիստների կրոնական հոսանքի առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենի գործունեության նկատմամբ հետաքննությունը թույլ է տվել հավաքել անհրաժեշտ քանակությամբ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պահանջել արտահանձնել կամ արտաքսել նրան ԱՄՆ-ից: Այս մասին, ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

«Եթե փորձեր են արվում դրսից ազդել Թուրքիայի քաղաքական դաշտի վրա, ապա մենք միանշանակ իրավունք ունենք փորձեր ձեռնարկել դրանք կանխելու համար», ասել է Դավութօղլուն Կոնիայում լրագրողների հետ զրույցում:

 

Նրա խոսքով` Փենսիլվանիայի նահանգում բնակվող Ֆ.Գյուլենի եւ Թուրքիայում իշխանությունը փոխելու ապօրինի փորձերի միջեւ կապն ակնհայտ է: Դավութօղլուն ասել է, որ Ֆաթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտահանձնելու կամ արտաքսելու պահանջով Անկարան պաշտոնապես հանդես կգա Թուրքիայում նրա դեմ բացված իրավական գործընթացի ավարտից հետո:

Նույն շարքից