Միջազգային 

Ուկրաինայի գլխավոր դատախազը հնարավոր է համարել Պորոշենկոյի ձերբակալությունը

Ուկրաինայի գլխավոր դատախազության ղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում պատասխանել է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր ձերբակալության մասին հարցին։

Հարցին, թե արդյոք Ռյաբոշապկան Գերագույն ռադային խնդրել է ձերբակալել նախկին նախագահին, գլխավոր դատախազը դրական պատասխան է տվել:

«Ոչ թե խնդրում, այլ պահանջում է։ Տարբերություն չկա՝ նախկին նախագահ է, պատգամավոր, թե մեկ ուրիշը․ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այսպես ասած՝ ձեռքս չի դողա խորհրդարանում գտնվողներից ոչ մեկի վրա»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը պաշտպանել էր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ 11 քրեական գործ է հետաքննվում:

Նույն շարքից